Tuesday, August 2, 2011

Հուլիս ամսվա ստատիստիկա

Անվտանգ ողջույն CAM.Armenia-ից, մենք ներկայացնում ենք հուլիս ամսվա որոշ ստատիստիկ տվյալներ: Քանի որ օգոստոսի 1-ին մեծ հոսք եղավ, այդ օրվա տվյալները նույնպես միացնում ենք հուլիս ամսվա տվյալներին:

Եվ այսպես, ընդհանուր առմամբ AM զոնայում կոտրված կայքերի քանակը հուլիսի 1 - օգոստոսի 1(ներառյալ) միջակայքում կազմել է 77:

Monday, July 11, 2011

2011 թվականի հունիս ամսվա ստատիստիկա

Ինչպես և խոստացել էինք, ներկայացնելու ենք որոշակի ստատիստիկ տվյալներ` ըստ մեր մոնիտորինգի: Նախ հարկ ենք համարում նշել, որ ներկա պահին մոնիտորինգ են արվում .am զոնայի դոմեյնները: Հետագայում գուցե մոնիտորինագյին ցուցակին կավելանան այլ դոմեյնային զոնաների հայկական կայքերի որոշ մասը:

Եվ այսպես.

  • Ամսվա սկզբում հարձակումներ են գրանցվել 3 հայկական կայքերի վրա` հունիսի 6-ին, 7-ին և 8-ին, յուրաքանչյուր օր մեկական կայք, որից մեկը կատարել է AsSert թիմը` հայկական լրատվական կայքերից մեկի առաջնային էջը փոխելով: 
  • Հունիսի 10-ին գրանցված դիֆեյսի 3 դեպքերը կարելի է համարել անհաջող, որովհետև կայքերի ոչ երևացող հատվածներում էին: Ընդ որում սրանցից երկուս կատարվել է միևնույն խմբի կողմից, որը հենց նույն օրը դիֆեյսի է ենթարկել շուրջ 850 միջազգային կայքեր: Դե մենք էլ հարվածի տակ էինք ընկել:
  • Հունիսի 14-22 ընկած հատվածում դիֆեյսի են ենթարկվել am զոնայի 5 կայք, որոնցից մեկը` ինչ-որ չափով կարելի է համարել պետական մակարդակի կայք:
  • Հունիսի 29-ը եղել է AsSert թիմի ինքնազարգացման շրջան, քանի որ այդ օրը հարձակման և առաջնային էջի փոփոխության են ենթարկվել 20 հայկական կայք, որից 19-ը կատարել է AsSert-ը: Ընդ որում այս 19 կայքերից 3-ը դիֆեյսի էին ենթարկվել արդեն երկրորդ անգամ:
  • Ամսվա վերջին հարձակումը գրանցվել է հունիսի 30-ին` իր հետևում թողնելով  փոփոխված առաջնային էջով 1 հատ .am դոմեյնային զոնայի կայք:
Ցավոք, CAM.Armenia թիմը նախորդ ամիս չի գործել, և չի կարողացել օգնել այս կայքերի ադմինիստրատորներին:

Հուլիս ամսվա առաջին 15 օրվա ստատիստիկ տվյալներին կծանոթացնենք հուլիսի 16-ին: Պետք է նշենք, որ արդեն վտանգի մասին տեղեկացրել ենք որոշ .am զոնայի կայքերի ադմինիստրատորների` հուսալով հետքերի շուտափույթ վերացում:

Բարի գալուստ

Ողջունում ենք կիբեռ հարձակումների մոնիտորինգի հայկական թիմի բլոգում:

Մենք փորձում ենք ժամանակին տեղյակ պահել հայկական կայքերի ադմինիստրատորներին` իրենց կայքերի վրա կատարված հարձակումների մասին, որպեսզի հետքերն ինչքան հնարավոր է արագ վերացվեն, իսկ խնիդրնեն ուսումնասիրվեն:

Բլոգում չենք ներկայացնի կոտրված կայքերի հասցեները` ավելորդ աղմուկ չբարձրացնելու համար: Պարզապես ժամանակ առ ժամանակ ընդհանուր ստատիստիկ տվյալներ կներկայացնենք հայկական կայքերի վերաբերյալ:

Հուսով ենք մեր աշխատանքը կօգնի խնդրի լուծմանը:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Colgate Coupons