Ինչպես և խոստացել էինք, ներկայացնելու ենք որոշակի ստատիստիկ տվյալներ` ըստ մեր մոնիտորինգի: Նախ հարկ ենք համարում նշել, որ ներկա պահին մոնիտորինգ են արվում .am զոնայի դոմեյնները: Հետագայում գուցե մոնիտորինագյին ցուցակին կավելանան այլ դոմեյնային զոնաների հայկական կայքերի որոշ մասը:
Եվ այսպես.
- Ամսվա սկզբում հարձակումներ են գրանցվել 3 հայկական կայքերի վրա` հունիսի 6-ին, 7-ին և 8-ին, յուրաքանչյուր օր մեկական կայք, որից մեկը կատարել է AsSert թիմը` հայկական լրատվական կայքերից մեկի առաջնային էջը փոխելով:
- Հունիսի 10-ին գրանցված դիֆեյսի 3 դեպքերը կարելի է համարել անհաջող, որովհետև կայքերի ոչ երևացող հատվածներում էին: Ընդ որում սրանցից երկուս կատարվել է միևնույն խմբի կողմից, որը հենց նույն օրը դիֆեյսի է ենթարկել շուրջ 850 միջազգային կայքեր: Դե մենք էլ հարվածի տակ էինք ընկել:
- Հունիսի 14-22 ընկած հատվածում դիֆեյսի են ենթարկվել am զոնայի 5 կայք, որոնցից մեկը` ինչ-որ չափով կարելի է համարել պետական մակարդակի կայք:
- Հունիսի 29-ը եղել է AsSert թիմի ինքնազարգացման շրջան, քանի որ այդ օրը հարձակման և առաջնային էջի փոփոխության են ենթարկվել 20 հայկական կայք, որից 19-ը կատարել է AsSert-ը: Ընդ որում այս 19 կայքերից 3-ը դիֆեյսի էին ենթարկվել արդեն երկրորդ անգամ:
- Ամսվա վերջին հարձակումը գրանցվել է հունիսի 30-ին` իր հետևում թողնելով փոփոխված առաջնային էջով 1 հատ .am դոմեյնային զոնայի կայք:
Ցավոք, CAM.Armenia թիմը նախորդ ամիս չի գործել, և չի կարողացել օգնել այս կայքերի ադմինիստրատորներին:
Հուլիս ամսվա առաջին 15 օրվա ստատիստիկ տվյալներին կծանոթացնենք հուլիսի 16-ին: Պետք է նշենք, որ արդեն վտանգի մասին տեղեկացրել ենք որոշ .am զոնայի կայքերի ադմինիստրատորների` հուսալով հետքերի շուտափույթ վերացում:
1:32 PM
CAM.Armenia


7 comments:
hey guys, really happy that in Armenia we have already CAM... very nice... are you sure you can do it ? Did you hear about ANONYMOUS ???? Try to get them, it will be more than J :) trust me ... hope you can !!
thanks
Hi,
We heard about ANONYMOUS. It's one of biggest hacker groups in the world.Like LulzSec or The Script Kiddies ...
We will do our best to help armenians.
Thank you
Im karciqov miayn monitorinq anel kayqeri kotrvac qanak@, erb ov e arel, vonc e arel, mitesak animast e. aveli lav e scan anel kayqer@, ev texekacnel kayqi terein arka bug-eri masin, vo4 te jardeluc heto shut texekacnel vor jardel en.
Լավ բան ես ասում, բայց դրա համար արդեն մեծ ֆինանսներ են պետք ու մասնագետների լավ թիմ: Իսկ էսպես գոնե արագ տեղյակ ենք պահում տերերին, կամ կայքը սարող կազմակերպությանը, որ կայքը կոտրվել է, և մինչև աղմուկ բարձրանալը խնդրում ենք վերացնել հետքերը:
im karciqov, ete amboxj yerevanov nuynisk haytararutyunner taq, kareliya edpisi team stexcel vor kkaroxanaq hetazotel haykakan site-ery , isk finansneri masin, karcum em mec kazmakerputyunnery gumar ktramadren pashtpanutyan hamar...
Good Luck,Have Fun
Es masamb kkatarem aydpisi gorc.
ete cankacoxner linen, tox mianan
te vor kayqeri vra en arka anvtangutyan xndirner tox heteven aystex.
http://hightech.am/f46/566.html
@David
Դավիդ ջան արդեն թիմը ստեղծված ա ու մենք շատ ուրախ կլինենք ընդունել նոր մարդիկ, մեր շարքերում: Ցանկության դեպքում կապվեք մեզ հետ camarmenia[at]gmail[dot]com հասցեով և մանրամասն կզրուցենք:
@AMzone
Շատ ուրախ կլինենք թիմում ունենալ նաև հետազոտողներ, որոնք կառաջադրեն հայկական կայքերում գոյություն ունեցող բացերը: Կցանկանայինք թիմն ընդլայնել նման մասնագետներով:
Post a Comment