Ինչպես և խոստացել էինք, ներկայացնելու ենք որոշակի ստատիստիկ տվյալներ` ըստ մեր մոնիտորինգի: Նախ հարկ ենք համարում նշել, որ ներկա պահին մոնիտորինգ են արվում .am զոնայի դոմեյնները: Հետագայում գուցե մոնիտորինագյին ցուցակին կավելանան այլ դոմեյնային զոնաների հայկական կայքերի որոշ մասը:
Եվ այսպես.
- Ամսվա սկզբում հարձակումներ են գրանցվել 3 հայկական կայքերի վրա` հունիսի 6-ին, 7-ին և 8-ին, յուրաքանչյուր օր մեկական կայք, որից մեկը կատարել է AsSert թիմը` հայկական լրատվական կայքերից մեկի առաջնային էջը փոխելով:
- Հունիսի 10-ին գրանցված դիֆեյսի 3 դեպքերը կարելի է համարել անհաջող, որովհետև կայքերի ոչ երևացող հատվածներում էին: Ընդ որում սրանցից երկուս կատարվել է միևնույն խմբի կողմից, որը հենց նույն օրը դիֆեյսի է ենթարկել շուրջ 850 միջազգային կայքեր: Դե մենք էլ հարվածի տակ էինք ընկել:
- Հունիսի 14-22 ընկած հատվածում դիֆեյսի են ենթարկվել am զոնայի 5 կայք, որոնցից մեկը` ինչ-որ չափով կարելի է համարել պետական մակարդակի կայք:
- Հունիսի 29-ը եղել է AsSert թիմի ինքնազարգացման շրջան, քանի որ այդ օրը հարձակման և առաջնային էջի փոփոխության են ենթարկվել 20 հայկական կայք, որից 19-ը կատարել է AsSert-ը: Ընդ որում այս 19 կայքերից 3-ը դիֆեյսի էին ենթարկվել արդեն երկրորդ անգամ:
- Ամսվա վերջին հարձակումը գրանցվել է հունիսի 30-ին` իր հետևում թողնելով փոփոխված առաջնային էջով 1 հատ .am դոմեյնային զոնայի կայք:
Ցավոք, CAM.Armenia թիմը նախորդ ամիս չի գործել, և չի կարողացել օգնել այս կայքերի ադմինիստրատորներին:
Հուլիս ամսվա առաջին 15 օրվա ստատիստիկ տվյալներին կծանոթացնենք հուլիսի 16-ին: Պետք է նշենք, որ արդեն վտանգի մասին տեղեկացրել ենք որոշ .am զոնայի կայքերի ադմինիստրատորների` հուսալով հետքերի շուտափույթ վերացում: