Անվտանգ ողջույն CAM.Armenia-ից, մենք ներկայացնում ենք հուլիս ամսվա որոշ ստատիստիկ տվյալներ: Քանի որ օգոստոսի 1-ին մեծ հոսք եղավ, այդ օրվա տվյալները նույնպես միացնում ենք հուլիս ամսվա տվյալներին:
Եվ այսպես, ընդհանուր առմամբ AM զոնայում կոտրված կայքերի քանակը հուլիսի 1 - օգոստոսի 1(ներառյալ) միջակայքում կազմել է 77:
Վախենալ պետք չէ, քաջալերելու փոքրիկ նշույլ ունենք: Նույն ժամանակահատվածում կոտրվել են ադրբեջանական 23 կայք, որից երկուս կոտրվել է հայերի կողմից, կամ ինչոր "pa$tuX_Kill3r" խմբի կողմից, որը հայամետ է: Ամեն դեպքում գրվածքը հայերեն է եղել:
Ինչ վերաբերում է մեր 77 կայքերին, դրանցից 18-ը գրանցված են ոմն փարիզի քաղաքացու անունով:
Հատուկ ուշադրության են արժանի հուլիսի 11-ի, հուլիսի 18-ի, հուլիսի 28-ի, հուլիսի 31-ի և օգոստոսի 1-ի կայքերը:
Հուլիսի 11` կոտրված 6 հայկական կայք, որոնցից 4-ը միևնույն սերվերի վրա: Ընդ որում նույն օրը նույն սերվերից կոտրվել են այլ հարյուրավոր կայքեր: Մյուս երկուսը պետական մակարդակի կայքեր են: Նույնիսկ երկուսը չեն, այլ միևնույն կայքն է` վերահասցեավորումով:
Հուլիսի 18` կոտրված 7 հայկական կայք, 7-ն էլ տարբեր սերվերների վրա:
Հուլիսի 28` կոտրված 17 հայկական կայք, որոնցից 12-ը միևնույն սերվերի վրա էին:
Հուլիսի 31` կոտրված 33 կայք, որոնցից 18-ը միևնույն դոմեյնի ենթադոմեյններ էին, իսկ մնացալ 15-ից 14-ը միևնույն սերվերի վրա են եղել: Ընդ որում այս սերվերի վրա եղել են բազմաթիվ RU զոնայի կայքեր, որոնց թվում կային նաև որոշ հայկական անվանումներով դոմեյններ: Վերջիններիս վերաբերյալ ստատիստիկա, ցավոք, չենք ներկայացնի մեր աշխատանքի սկզբնական շրջանում:
Օգոստոսի 1` կոտրված 6 հայկական կայք, բոլորն էլ միևնույն սերվերի վրա:
Եզրակացություն`
Հուլիս ամսվա տվյալները ցույց են տալիս, որ
- Հարձակումները հիմնականում լինում են ոչ թե առանձին կայքերի, այլ ընդհանուր սերվերի վրա: Այս պարագայում կայքի ստեղծողի կամ տիրոջ մեղքը կարող է զրոյական լինել, եթե հաշվի առնենք, որ դեպի սերվեր մուտք հնարավոր է ստանալ նույն shared հոսթինգ սերվերի այլ կայքերից:
- Հայ վեբ մասնագետները, ցավոք, չեն պատասխանում մեր զգուշացնող նամակներին, բայց հուսադրող է այն փաստը, որ 90% դեպքերում հետքերն արագ վերացվում են: Արդյոք դա մեր շնորհիվ է կամ ոչ, դա արդեն այս պահին երկրորդական է:
- Կան որոշ հայկական կայքեր, որոնց ադմինիստրատորներին անհնար է գտնել` երբեմն նրանց email-ը գոյություն չի ունենում, երբեմն լցված է, երբեմն էլ ուղղակի անհնար է գտնել նրանց կոնտակտային email-ը: Այստեղից հետևություն, որ երբեմն անհրաժեշտ է լինում ծանոթի-ծանոթի-ընկերոջ միջոցով գտնել կայքի տիրոջը:
9:54 AM
CAM.Armenia
Posted in: 

1 comments:
бля я вас не понимаю, нахуй заниматся хуетой? зачем нам статистика сколько ебланов из азербайджана ломали наши сайты, или сколько наши ломали их? по вашему это серезно? не можете заниматся чем нить по серезнее? вам нужен прототип H-Zone или SecLab ? задумайтесь, и не пишите всякую хрень, надеюсь это не весь ваш потенциал =\
С любовью Konqi.
Post a Comment